Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Սամվել ու Կարեն Կարապետյանները եկել են հաշտեցնելու

Սամվել ու Կարեն Կարապետյանները եկել են հաշտեցնելու
17.02.2015 | 12:58

Հայտնի գործարար, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն ու Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը հանդիպել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։ Նրանք Հայաստան են ժամանել հաշտեցնելու Գագիկ Ծառուկյանին և Սերժ Սարգսյանին:

Դիտվել է՝ 4315

Մեկնաբանություններ